Իսլամական կոնֆերանսի երկրները (ԻԿԵ) մտադիր են խաղաղապահ զորակազմ ստեղծել: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԻԿԵ-ի քաղաքական հարցերի գծով գլխավոր քարտուղար Իզզյաթ Քյամիլ Մուֆտին: Նրա խոսքերով, դրա համար անհրաժեշտ է համատեղ գործունեություն հաստատել: Սակայն խաղաղապահ ուժերի ստեղծման համար պարտադիր է ՄԱԿ-ի հատուկ որոշումը:
Նշենք, որ Իրանի ուժային կառույցների ներկայացուցիչները եւս առաջարկում են ստեղծել ԻԿԵ անդամ երկրների իրավապահ մարմինների միասնական կենտրոն:





