AM
25 Ապրիլ 2009 - 15:38 AMT

Թուրքիայի նախագահին դուր չեն եկել Բարաք Օբամայի արտահայտությունները Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշ արտահայտությունների համար: «Կան պահեր, որոնց հետ ես համաձայն չեմ:1915 թվականին կյանքին հրաժեշտ տվեցին հարյուր հազարավոր թուրքեր ու մահմեդականներ եւ պետք է կիսել բոլոր զոհվածների ցավը»,-հայտարարել է Ա.Գյուլը, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: