AM
27 Ապրիլ 2009 - 06:39 AMT

Բաքվում փակել են թուրքական մզկիթը

Ադրբեջանն, որը կտրուկ է արձագանքում Թուրքիայի մերձեցմանը Հայաստանի հետ, փակել է Բաքվի թուրքական մեջիթը, գրում է թուրքական Vatan թերթը:

Կեսօրյա աղոթքից հետո իմամներին դիմավորեց ադրբեջանական ոստիկանությունը: Ադրբեջանի կրոնի վարչությունն ասում է, որ մզկիթը փակվել է վերականգնման համար:

Բացի այդ, Ադրբեջանն որոշել է բարձրացնել Թուրքիա առաքվող ադրբեջանական գազի գինը: Բնական գազի նոր գինը ուժի մեջ է համարվում ապրիլի 15-ից: Ադրբեջանը պահանջում է Թուրքիայից վճարել տարբերությունը:

Մզկիթը կառուցվել է 1995թ. հունիսի 28-ին «Թուրք նահատակների գերեզմանոցի» հարեւանությամբ, որտեղ թաղված են 1130 թուրք զինվորներ, որ զոհվել են «Իսլամի կովկասյան բանակի» դեմ պայքարում 1918 թվականին: