Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր է երեքշաբթի հրապարակել նախարարների կաբինետի նոր կազմը: Ըստ տեղի վերլուծաբանների, նոր կաբինետը թույլ կտա ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկրին հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, Թուրքիայի ԱԳ ներկայիս նախարար Ալի Բաբաջանը կարող է փոխարինել էկոնոմիկայի նախարար Մեհմետ Շիմշեկին: Ալի Բաբաջանը էկոնոմիկայի նախարար է եղել 2002-2007թթ. եւ նրա օրոք Թուրքիան բավականին լավ տնտեսական ցուցանիշների հասավ: Պարբերականը նշում է նաեւ, որ Էրդողանը մտադիր է արտգործնախարարի պաշտոնում նշանակել արտաքին քաղաքականության գծով իր գլխավոր խորհրդական Ահմեդ Դավուտօղլուին:





