AM
27 Ապրիլ 2009 - 08:41 AMT

Բարաք Օբաման միջազգային շրջանառություն է ներառել «Մեց Եղեռն» եզրաբառը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն աննախադեպ բնույթ է կրում ոչ միայն ողջ աշխարհի հայերի համար: Միջազգային իրավական բառարանը համալրվել է նոր բառով: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքականագետ Տիգրան Ավագյանը ` մեկնաբանելով Բարաք Օբամայի հայտարարությունը:

Ավագյանի խոսքերով, «Մեց Եղեռն» եզրաբառի օգտագործումը համաշխարհային մասշտաբի առաջատար քաղաքական գործիչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից, ոչ միայն հաստատել է հայերի նկատմամբ գործած հանցագործության եզակի ողբերգականությունը, այլեւ, հաշվի առնելով նրա համարժեքությունը ցեղասպանություն բառին, միջազգային շրջանառություն է ներառել իր պատմական հայրենիքում մի ժողովրդի համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող լիակատար ոչնչացում նշանակող եզրաբառը, ինչպես Հոլոքոստը նշանակում է սփյուռքում մի ժողովրդի լիակատար ոչնչացումը:

«2009 թվականի ապրիլի 24-ը համաշխարհային պատմության մեջ, անշուշտ, միջազգային հարաբերությունների համաշխարհային համակարգի ընկալման եւ իրավական մեխանիզմի համակարգային փոփոխման օր է` մարդկության դեմ հանցագործությունների որակման եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում կարեւոր աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում», – ընդգծել է Ավագյանը, հաղորդում է Analitika.at.ua-ը: