AM
27 Ապրիլ 2009 - 13:29 AMT

Թուրքական ԶԼՄ-ներն արդեն հնչեցնում են Հայաստանում Թուրքիայի առաջին դեսպանի անունը

Tumgazeteler թուրքական թերթը հրապարակել է Հայաստանում Թուրքիայի առաջին դեսպանի անունը: Ինչպես գրում է թերթը, Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգորը կորակավորվի որպես Հայաստանում Թուրքիայի դեսպան:

Մեկնաբանելով այդ հաղորդագրությունը` ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով վարչության պետ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է, որ «դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրները չեն կարող դեսպաններ նշանակել այդ երկրներում»: