Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) նախաձեռնությամբ եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել պրոֆեսոր Ռուբեն Գալիչյանի «Պատմության հորինումը» գրքի շնորհանդեսը: Պրոֆեսորի գրքում ներկայացվել են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը: Ռուբեն Գալիչյանը քարտեզագրության բնագավառի փորձագետ է եւ բազմաթիվ հետազոտություններ է կատարել Ադրբեջանի տարածքում հայկական մշակույթի ոչնչացման վերաբերյալ:
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առավել հայտնի օրինակ է 2004 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները, երբ ադրբեջանցիները ոչնչացրել էին Ջուլֆայում (Նախիջեւանում) շուրջ 4000 խաչքար:
Գրքի շնորհանդեսի ընթացքում Եվրահանձնաժողովի անդամները նշել են, որ իրենք տեղյակ են այդ խնդիրներին: Շնորհանդեսի մասնակիցները նաեւ բարձրացրել են ղարաբաղյան հակամարտության գոտում վստահության միջոցների ստեղծման հարցը: Մենք ուրախ ենք, որ Եվրահանձնաժողովի անդամներն իրազեկ են հայկական մշակույթի պատմական ժառանգության նկատմամբ ոտնձգությունների մասին: Եվրահանձնաժողովը, ըստ երեւույթին, հասկանում է, որ Հայաստանը բացասական է ընկալում իր հարեւանի` Ադրբեջանի քաղաքականությունը, որը ցանկանում է պատերազմ եւ խրախուսում է ատելությունը», – հայտարարել է EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը:





