Թուրքիայի արտգործնախարարությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիին բողոք է ներկայացրել ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի առնչությամբ: «Ջեֆրին արտգործնախարարություն էր կանչվել շաբաթ օրը եւ տեղեկացվել էր այդ առնչությամբ պաշտոնական Անկարայի կարծիքին», – հաղորդել է անհայտ աղբյուրը, հայտնում է The Anatolia News Agency-ին:
Բարաք Օբաման, ապրիլի 24-ին ելույթ ունենալով ԱՄՆ հայկական համայնքին հղված ուղերձով, 1915 թվականի իրադարձություններն անվանել է «Մեծ Եղեռն», որը համարժեք է «ցեղասպանություն» բառին:
Թուրքիայի առաջին բացասական արձագանքը եղել է Աբդուլա Գյուլի կողմից, այնուհետեւ իր տեսանկյունը հայտնել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրանց խոսքերով, ԱՄՆ նախագահը պետք է հարգեր ոչ միայն հայերի, այլեւ Առաջին համաշխարհային պատերազմում զոհված թուրքերի հիշատակը:





