AM
27 Ապրիլ 2009 - 19:06 AMT

Եվրոպայի տասնյակ երկրներում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Բելառուսում կայացել են Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Միջոցառումների ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ով ներկայացրել է Հայաստանի նախաձեռնությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման, տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ պետությունների միջեւ նորմալ փոխհարաբերությունների ձեւավորման ուղղություններով:Ապրիլի 22-ին Բուլղարիայում նույնպես տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներԱպրիլի 24-ին հայազգի պատգամավոր, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի Թեմական Խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանի առաջարկով Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի նիստին ներկա բոլոր, այդ թվում նաեւ թուրք պատգամավորները, մեկ րոպե լռությամբ հարգել են 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ելույթ է ունեցել Ռուբեն Գրիգորյանը:Նույն օրը երեկոյան Սոֆիայի Երեւանյան պուրակում տեղադրված Հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնի 94-րդ տարելիցին նվիրված հանրահավաք, լռության րոպե, պսակադրման եւ մոմավառության արարողություն: Հայոց ցեղասպանության 94-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվել են նաեւ Բուլղարիայի մնացած խոշոր քաղաքներում:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են նաեւ Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ապրիլի 25-ին Լոնդոնի կենտրոնական փողոցներով տեղի է ունեցել բրիտանահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված երթ (մոտ 1000 մասնակից)` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի եւ ՄԹ-ի կողմից Ցեղասպանության փաստի մերժողական դրսեւորումները դատապարտող պաստառներով: Ս.թ. մայիսի 7-ին Բրիտանահայկական բազմակուսակցական խորհրդարանական խումբը եւ Լոնդոնում Հայաստանի դեսպանությունը համատեղ ՄԹ խորհրդարանում կազմակերպելու են ՀՀ ցեղասպանությանը նվիրված համաժողով, որին ԱՄՆ-ից հրավիրված են ելույթ ունենալու հանրաճանաչ ցեղասպանագետ Իսրայել Չարնին եւ հայազգի հայտնի հրապարակախոս Հարութ Սասունյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: