AM
28 Ապրիլ 2009 - 09:58 AMT

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների հարցը

Այսօր Անկարայում տեղի կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ կքննարկվի Ադրբեջանի վերաբերյալ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: «Թուրքիայի գլխավոր շտաբը եւ կառավարության անդամները հանդես կգան առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայ-թուրքական սահմանի բացման դեմ: Առաջիկայում ծրագրվում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Բաքու: Այցի ընթացքում Թուրքիայի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջը կներկայացնի այդ ուղղությամբ արված որոշակի քայլերը», – գրում է Today’s Zaman-ը: