2009թ. ապրիլի 29-ին ՌԴ Դաշնության Խորհուրդը 246-րդ պլենարային նիստին հավանություն է տվել 1922թ. մայիսի 15-ից Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին Համաձայնագրի մեջ լրացումներ կատարելու մասին Երկրորդ արձանագրության ռատիֆիկացման եւ 1922թ. մայիսի 15-ից Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին Համաձայնագրի շրջանակներում հատկացվող ռազմական նշանակության մթերքի նպատակային օգտագործման հսկողության իրականացման կարգի մասին Արձանագրության մեջ լրացումներ կատարելու մասին Երկրորդ արձանագրության մասին» Դաշնային օրենքներին:
ՀԱՊ անդամ պետությունների ազգային զինված ուժերի կազմի մեջ չմտնող հատուկ ծառայություններին, իրավապաշտպան մարմիններին եւ ռազմական կազմավորումներին այսուհետ տրամադրվելու են նպաստներ` ռազմական նշանակության մթերքի մատակարարման համար: Դա նախատեսում է 2009թ. ապրիլի 29-ի 246-րդ պլենարային նիստին ՌԴ Դաշնության Խորհրդի կողմից հաստատված ՀԱՊ մասնակից պետությունների միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին Համաձայնագրի մեջ լրացումներ կատարելու մասին Երկրորդ արձանագրության ռատիֆիկացիան:
Ներմուծված լրացումներն ուղղված են ՀԱՊԿ մասնակից պետությունների միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության մեխանիզմի կատարելագործմանը եւ չեն հակասում Ռուսաստանի Դաշնության` ավելի վաղ ստանձնած պարտավորություններին, հաղորդում է ՌԴ ԴԽ մամլո ծառայությունը:





