AM
29 Ապրիլ 2009 - 18:57 AMT

Էդվարդ Նալբանդյանն այցով կմեկնի Վաշինգտոն

Մայիսի սկզբին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցով կմեկնի Վաշինգտոն: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Վաշինգտոնի իրազեկ աղբյուրները, Հայաստանի արտգործնախարարին հրավիրել է ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ, ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: