AM
30 Ապրիլ 2009 - 11:19 AMT

Զոհերի թիվը Բաքվի ինստիտուտներից մեկում աճել է

Հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում հնչած կրակոցների արդյունքում զոհվել է 13 մարդ, 11-ը` վիրավորվել են: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Կրակել է Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի 25 տարեկան մի երիտասարդ:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի 2-րդ մասնաշենքում: Կրակ բացած երիտասարդը վերջում ինքնասպան է եղել: Պատահարի վայրում էին գտնվում երկրի իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, «Գարթալ» հատուկ նշանակության ջոկատը: Ինստիտուտի շենքը շարունակվում է շրջապատված մնալ, հաղորդել է «Նովոստի-Ազերբայջանը»:

Ավելի վաղ հաղորդվել էր 7 սպանվածի եւ 8 վիրավորի մասին: