AM
30 Ապրիլ 2009 - 12:11 AMT

Հարավային Ավստրալիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հարավային Ավստրալիայի Ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեում (ANS Australia): Հռչակագիրը Ստորին պալատ էր ներկայացվել գլխավոր դատախազ Մայքլ Աթկինսոնի նախաձեռնությամբ: Խորհրդարանի ութ պատգամավորներ, ինչպես նաեւ ընդդիմադիր Մարտին Համիլթոն- Սմիթն արտահայտվել են Հայոց ցեղասպանության օրինագծի եւ հռչակագրի ընդունման օգտին, որը Ստորին պալատում միաձայն ընդունվեց:

«Ավստրալիայի հայկական, հունական եւ ասորական համայքների ներկայացուցիչները հպարտանում են, որ Հարավային Ավստրալիայի Ստորին եւ Վերին պալատները ճանաչել են 1915թ.-ի դեպքերը որպես Հայոց ցեղասպանություն»,- հայտարարել է ANC Australia-ի նախագահ Վարանդ Մկրտչյանը: Նրա խոսքերով,այս հռչակագրի միաձայն ընդունումը վկայում է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում Հարավային Ավստրալիայի դիրքորոշման մասին: