AM
30 Ապրիլ 2009 - 19:41 AMT

Հայաստանի ԿԸՀ-ը հաստատել է կուսակցությունների նախընտրական ցուցակները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Երեւանի ավագանիների խորհրդի ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ցուցակները: Համաձայն որոշման, ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստանը», Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը:

Մայիսի 31-ին տեղի կունենան Երեւանի ավագանիների խորհրդի ընտրությունները, որը «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքին համաձայն կազմավորվում է համամասնական համակարգով եւ կազմված կլինի 65 անդամից: