AM
1 Մայիս 2009 - 10:06 AMT

Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետները հանդիպում են Սոչիում

Թուրքական կողմը հաստատել է այն հաղորդագրությունն, որի համաձայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Սոչիում, հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթը: Ռուս-թուրքական բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան խնդիրը: Բացի այդ կողմերը մտադիր են քննարկել «Երկնագույն հոսանք» նախագծի իրականացման, նեղուցների օգտագործման հետ կապված եւ տնտեսական այլ հարցեր:

Ինչպես հաղորդել են Թուրքիայի կառավարությունում, սա շատ օգտակար հանդիպում կլինի կովկասյան խնդիրների լուծման առումով: Բացի այդ, Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր են միասին մեկնել Մոսկվա` դիտելու համար «Եվրամիության» եզրափակիչը: