AM
2 Մայիս 2009 - 08:24 AMT

Հիլարի Քլինթոնը Նալբանդյանին եւ Մամեդյարովին հրավիրել է Վաշինգտոն

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Վաշինգտոն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով: Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացները:

Մայիսի 4-5-ը Քլինթոնի հրավերով Վաշինգտոն է ժամանել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, այցի ընթացքում Մամեդյարովը բանակցություններ կվարի ԱՄն պետքարտուղարի, Պենտագոնի եւ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախարարը կհանդիպի փորձագետների խմբի հետ: