AM
4 Մայիս 2009 - 16:28 AMT

Մայիսի 13-ին Էրդողանը կհանդիպի Ալիեւի, մայիսի 16-ին` Պուտինի հետ

Հայտնի է Թուրքիայի վարչապետի` Ադրբեջան կատարելիք այցի վերջնական ամսաթիվը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին կժամանի Բաքու: Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նախագահ Ալիեւին, նրանք կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների վիճակը եւ ԼՂ խնդիրը:

Բաքու կատարած այցից հետո` մայիսի 16-ին, Էրդողանը կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումների ընթացքում խոսքը գնալու է հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, հաղորդում է CNN-Turk-ը: