AM
4 Մայիս 2009 - 18:27 AMT

Հայասատանի Եվրոպական Շարժումը մայիսի սկզբին կազմակերպում է Եվրոպայի Օրվա տոնակատարությունը

Հայասատանի Եվրոպական Շարժումը մայիսի սկզբին կազմակերպում է Եվրոպայի Օրվա տոնակատարությունը: Մայիսի 9-ը նշվում է իբր- Եվրոպայում խաղաղության հաստատման, համերաշխության – միասնականության տոն: Հայաստանում այս տոնը առաջին անգամ 2006-ին սկսեց տոնել Հայաստանի Եվրոպական շարժում – այն դառնում է ավանդույթ: Տոնակատարությունները նախատասվում են մայիսի 01-ից 15-ը – իրականացվելու են հետ-յալ միջոցառումները` դասընթացներ լրագրողների համար «ԵՄ քաղաքականությունը – կառույցները» թեմայով Եր-անում, Վանաձորում – Գյումրիում, սեմինար-քննարկումներ Հայաստանում Եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՀ Պատվիրակություն),հեծանվարշավ Եր-անի փողոցներում, որը կկրի հանրային իրազեկման բնույթ, Եվրոպայի գիշեր երեկույթ հայ – եվրոպացի երիտասարդների մասնակցությամբ,Մանկական նկարների ցուցահանդես «Ի՞նչ է Եվրոպան ինձ համար» խորագրով, «Տարվա լավագույն Եվրոպացի» տարեկան մրցանակաբաշխությունը:Տոնական միջոցառումները կնպաստեն հանրության իրազեկմանը արդի Եվրոպական քաղաքական գործընթացների վերաբերյալ, ինչպես նա- Եվրոպական ինքնության զարգացմանը:

Տարվա լավագույն Եվրոպացի տարեկան մրցանակաբաշխությունը Հայաստանում իրականացվում է արդեն չորրորդ անգամ. այն տեղի է ունենում գրեթե բոլոր եվրոպական պետություններում – այս պատվավոր մրցանակին արժանացել են Ջոն Բալդվին Հանիբալսոնը` Իսլանդիայի արտաքին գործերի նախարար, Մարիո Մոնտին` Եվրոպական հանձնաժողովի անդամ, Վիկտոր Յուշենկոն` Ուկրաինայի Նախագահ, Իվո Սանդեր` Սերբիայի Վարչապետը, Փեթր Բալազսը` Եվրոպական Հանձնաժողովի անդամ, Ռոմանո Պրոդին` Եվրոպական Հանձնաժողովի Նախագահ, Վայրա-Վիկե Ֆրայբերգան` Լատվիայի Նախագահ, Բորիս Տրայկովսկին` Մակեդոնիայի Նախագահ – այլոք:

2009 թվականին մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 11-ին: Ծրագրի ընթացքում տարածաշրջանային այցով Հայաստան կայցելի Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Հենրիկ Հ. Կրոները: