AM
6 Մայիս 2009 - 07:00 AMT

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը մեծապես հետաքրքրված է Հայաստանով

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը շատ լավ եւ կառուցողական հանդիպում են ունեցել: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը: «Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները: Մենք մեծապես հետաքրքրված ենք Հայաստանով եւ անհամբերությամբ սպասում ենք երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը», – ընդգծել է Վուդը: