AM
6 Մայիս 2009 - 12:42 AMT

Շառլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել Շառլ Ազնավուրին Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ Շվեյցարիայում գտնվող այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

ՀՀ նախագահի մայիսի 5-ին ստորագրած հրամանագրով Շառլ Ազնավուրը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը` Ժնեւ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: