AM
6 Մայիս 2009 - 17:27 AMT

Ադրբեջանը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը

Բաքվի հայտատարություններն այն մասին, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում առաջնային տեղ է զբաղեցնում փախստականների հարցը, հակասում են ինչպես խնդրի էությանը, այնպես էլ բանակցային գործընթացին: Այդ մասին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին նման հայտարարությունների մասին, որոնք հնչեցվում են ադրբեջանական կողմից: «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ընդգծել է Քոչարյանը: