AM
7 Մայիս 2009 - 08:30 AMT

Էդվարդ Նալբանդյանն ու Փիթեր Սեմնեբին աշխատանքային հանդիպում են անցկացրել Պրահայում

Ս.թ. մայիսի 6-ին Պրահայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին անդրադարձել են մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: