Վրաստանում ընդդիմադիր ակցիաների նոր շրջանի մեկնարկից ի վեր առաջին անգամ Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ նախագահ Սահակաշվիլիի հակառակորդների միջեւ:
Ընդդիմության կողմնակիցները բախումներից հետո հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հատուկ նշանակության ուժերը մահակներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ցանկապատի վրայով անցնել ՆԳՆ վարչության բակ:
Ըստ պաշտոնական տվյալների, բախումների արդյունքում 29 մարդ է տուժել` 22 ընդդիմադիր, 6 ոստիկան, ինչպես նաեւ լրագրող:





