Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը Չեխիայի մայրաքաղաքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Հանդիպումը կայացել է հինգշաբթի օրը Պրահայում ԱՄՆ դեսպանատանը: Հանդիպմանը բացի նախագահներից մասնակցել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասյեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:





