AM
7 Մայիս 2009 - 15:23 AMT

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել հիմնարար սկզբունքներով

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Այդ մասին Պրահայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան:

Նրա խոսքով, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքները կարելի է գնահատել որպես հաջող եւ արգասաբեր:

«Համատեղ դիրքորոշման հասնելու համար հարկավոր է շարունակել երկխոսությունը: Ուստի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հաջորդ բանակցությունները սպասվում են մոտ ժամամակներս Սանկտ-Պետերբուրգում»,- ասել է Բրայզան, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: