Վերջերս բելգիական Նամյուր քաղաքում ստեղծված «Անուշ» հայկական կազմակերպությունը Բելգիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ քաղաքայաին մշակութային կենտրոնում «Զբոսանքներ Հայաստանով» խորագրով միջոցառում է անցկացրել:
«Զբոսանքներ Հայաստանով»-ի այցելուները Հայկ նահապետի երկիր են այցելել ցուցահանդեսների, փաստագրական ֆիլմի, «Արաքս» ստեղծագործական խմբի կատարմամբ հայ երգահանների ստեղծագործությունների, ինչպես նաեւ «Արարատ» փարիզյան պարային համույթի ելույթի օգնությամբ:
«Զբոսանքներ Հայաստանով»-ի բացմանը ներկա էին Նամյուրի քաղաքապետ Ժակ Էտյենը, Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Բելգիայի Հայերի կոմիտեի նախագահ Միշել Մախմուրյանը եւ Նամյուր քաղաքի իշխող շրջանակների զանազան ներկայացուցիչներ:





