Պրահայում ընթացող ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ծանր էին ընթանում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները: Նրա խոսքերով, կողմերի միջեւ փոխադարձ անհասկացությունը շատ է: «Յուրաքանչյուրն իր գիծն է տանում եւ տարբեր կերպ է արձագանքում նույն սյուժեներին: Սակայն, պետք չէ հուսալքվել, առջեւում դեռեւս երկարատեւ աշխատանք կա նախագահներ Ալիեւի ու Քուշների միջեւ»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:





