ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն(Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (ՌԴ) հանդես են եկել հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման արդյունքների առնչությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ զգալի առաջընթաց է ձեռքբերվել հակամարտության կարգավորման գործընթացում: «Համանախագահները մտադիր են մոտ ապագայում կրկին այցելել Տարածաշրջան նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով: Միջնորդները նաեւ ակնկալում են, որ հետագա հանդիպումներում հիմնարար սկզբունքների որոշակի իրականացում եւ բեկում կլինի միչեւ ընթացիկ տարվա վերջ», – ընդգծվում է հայտարարության մեջ:





