ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան չի ասել այն մասին, որ «Ղարաբաղն ու մերձակա տարածքները» կվերադարձվեն Ադրբեջանին: «Ես ասել եմ, որ համաձայն Մինսկի խմբի առաջարկությունների, մերձակա տարածքները քայլ առ քայլ փախստականների հետ միասին կվերադարձվեն Ադրբեջանին, իսկ Ղարաբաղի ապագան այժմ բանակցությունների առարկա է հանդիսանում: Դա կլինի նոր, այսպես ասած, քաղաքական կառուցվածք», – ասել է նա:





