Թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը դարձել է Իտալիայի ամենահայտնի համալսարաններից մեկի` Ֆլորենցիայի համալսարանի պատվավոր դոկտոր: Պատվավոր դոկտորի կոչումը շնորհվել է Օրհան Փամուկին Իտալիայի եւ Թուրքիայի միջեւ մշակութային կապերի զարգացման համար: Արարողությունից հետ լրագրողների հետ զրույցում Փամուկը հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը շատ ասպեկտներ ունի, այդ թվում մշակութային ու քաղաքական: «Ես կարծում եմ, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին շատ կարեւոր է խոսքի ազատության եւ ժողովրդավարության տեսակետից»,-նշել է նա, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո Փամուկը լքեց Թուրքիան: Նախկինում, գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրը կանչվել է քրեական պատասխանատվության Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնությունը վիրավորելու» համար, սակայն համաշխարհային հանրության ճնշման ներքո մեղադրանքը հանվեց:





