AM
16 Մայիս 2009 - 14:54 AMT

Ո՞վ է մեղավոր Ղարաբաղի շուրջ բանակցությունների մշտական ձախողումների համար

Երեւանում կայացած Կովկասի անվտանգության ու համագործակցության հարցերին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` իր ելույթում ընդգծելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Միջազգային ասպարեզում խեղաթյուրվում են իիական փաստերն ու 1988-1991թթ. Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանը փորձում է թաքցնել իրական փաստերը ղարաբաղյան հակամարտության, էթնիկ զտումների, իր կողմից խաղաղ բնակչության համդեպ բռնության կիրառման մասին»,-նշել է: Ըստ նախարարի, վերջին 15 տարում ադրբեջանական կողմը քիչ ջանք չի գործադրել թույլ չտալու համար Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը:

Ըստ Է.Նալբանդյանի, կողմերը համաձայնության էին հասել եւ կարող էին հակամարտությունը հանգուցալուծել դեռեւս 2001թ. Փարիզում եւ Քի Վեսթում բանակցությունների հիման վրա, եթե Ադրբեջանը չխափաներ գործընթացը: Նալբանդյանը հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կփոխի իր մարտավարությունը եւ այս անգամ հնարավոր կլինի հասնել դրական արդյունքի: «Նույնիսկ այսօր մենք կարող էինք ավելի մոտ լինել հարցի լուծմանը, եթե համանախագահները ստիպված չլինեին ամիսներով համոզել ադրբեջանական կողմին մասնակցել բանակցություններին 2007թ., որոնք հայտնի են որպես մադրիդյան, հաստատված պայմանավորվածությունների հիման վրա»,-ասել է Նալբանդյանը:

Նալբանդյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը քաղաքական կամք կդրսեւորի, հասցնելու համար գործընթացը հաջող ավարտին` հրաժարվելով պատերազմի, որպես հարցի լուծման միջոցի, քարոզից: