AM
20 Մայիս 2009 - 09:25 AMT

Հռոմում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված պիեսի պրեմիերան

Հռոմի կենտրոնական թատրոններից մեկում` Teatro Tordinona իտալական դրամատուրգիայի փառատոնի շրջանակներում ըրերս կայացել է իտալացի լրագրող Ռաֆայելե Աուֆիերոյի «Սարսափահար աղավնին» պիեսի ներկայացման պրեմիերան:Պիեսը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին:
Հեղինակին հաջողվել է բեմադրության ընթացքում իտալացի հանդիսատեսին ներկայացնել հայոց պատմության ամենակարեւոր դրվագները քրիստոնեության ընդունումից մինչեւ Ցեղասպանություն` մանրամասնելով Հրանտ Դինքի սպանությանը նախորդող Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը:
Բեմադրությունում ընդգրկված դերասաններ Ռենատո Կապիտանիի, Լուիջի Լիտտերայի եւ Թեոդորա Նադոլեանուի արտահայտիչ խաղն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատանքին:
Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է թուրք ազգայնականների կողմից 2007թ. հունվարի 19-ին այն շենքի մուտքի մոտ, որտեղ գտնվում է նրա խմբագրությունը: