AM
20 Մայիս 2009 - 16:37 AMT

Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 21-22-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մայրաքաղաք Աստանայում հրավիրված ԱՊՀ անդամ պետությունների կառավարություննների ղեկավարների հերթական նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսի Հանրապետությում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի համաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Ընդամենը Աստանա մտադիր են ժամանել ԱՊՀ 11 երկրների պատվիրակություններ: Վրաստանը ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին չի մասնակցելու: