AM
21 Մայիս 2009 - 11:15 AMT

Լեռնային Ղարաբաղը խանգարում է երկու թուրքական պետությունների դաշինքին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը լուրջ գործոն է Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններում: Այդ մասին Երեւանում «Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարներ» քննարկման ընթացքում հայտարարել է ԵՊՀ Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը : Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը խոչընդոտ է հանդիսանում երկու թուրքական պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշինքի ստեղծման համար: Այդպիսի դաշինքի ստեղծումը կազդի Իրանի, որպես տարածաշրջանային խաղացողի, դերի վրա», – ընդգծել է հայ փորձագետը, ավելացնելով, որ այդ առումով Իրան-Թուրքիա մրցակցությունը սկզբունքային բնույթ է կրում: