AM
21 Մայիս 2009 - 14:54 AMT

Բուխարեստում տեղի է ունեցել հայ ժամանակակից արձակի Անթոլոգիայի շնորհանդես

Ռումինայի Հայերի միության եւ Ռումինիայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Բուխարեստում Ռումինիայի Գրողների միության սրահում տեղի է ունեցել հայ ժամանակակից արձակի Անթոլոգիայի շնորհանդես:

Անթոլոգիայում ներկայացված են 12 հայ արձակագիրների ստեղծագործությունները: Գրքի հրատարակումը Հայաստանի եւ Ռումինիայի գրողների միությունների միջեւ 2007-ին սկիզբ առած համագործակցության արգասիքն է: Երկու երկրների Գրողների միությունների համագործակցության շրջանակներում հրատարակվելու է ռումինացի գրողների ստեղծագործությունների անթոլոգիան:

Շնորհանդեսից հետո Հայաստանի եւ Ռումինիայի Գրողների միությունների նախագահները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: