AM
21 Մայիս 2009 - 18:42 AMT

International Alert-ի հերթական համաժողովը տեղի կունենա Մոսկվայում

Հայ-ադրբեջանա-ղարաբաղյան համաժողովի հերթական հանդիպումը, որը կազմակերպում է International Alert-ը, տեղի կունենա հուլիսի 21-24-ը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել եվրոպական ծրագրերի համակարգող Դեսիսլավա Ռուսանովան, ներկայումս խորհրդակցություններ են ընթանում օրակարգի եւ մասնակիցների թվի վերաբերյալ:

Վերջին երկու տարում սա արդեն երրորդ հանդիպումն է այս ձեւաչափով: Նախորդները տեղի են ունեցել Ստամբուլում, Բրյուսելում եւ Վիեննայում: