Հայաստան այցի շրջանակներում Խորվաթիայի նախագահ Ստեֆան Մեսիչը ծաղկեպսակ է դրել XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Թանգարանում շրջելուց հետո, Ս.Մեսիչը գրառում է կատարել թանգարանի այցելուների մատյանում`«Խոնարհվում ենք բռնության բոլոր զոհերի հիշատակի առջեւ»:





