Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Խորվաթիայի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության, մշակույթի եւ քաղաքականության ոլորտում: Այդ մասին Երեւանում Խորվաթիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանն ու Խորվաթիան պայմանավորվել են Եվրոպայի հարեւանության քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում համագործակցության հնարավորության մասին: «Բանակցությունների ընթացքում մենք Ստեֆան Մեսիչի հետ եկանք այն եզրակացությանը, որ բոլոր տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով միջազգային սկզբունքներին եւ նորմերին համապատասխան»,- ընդգծել է Սարգսյանը:
Խորվաթիայի նախագահի` Հայաստան կատարած առաջին այցի նպատակը տնտեսական համագործակցությունն է, միջպետական հարաբերությունների ամրապնդումը, գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացումը:
Մայիսի 22-ին Երեւանում Խորվաթիայի եւ Հայաստանի միջեւ մշակույթի, գիտության եւ հարկադրման ոլորտում համագործակցության մասին միջպետական համաձայնագրեր են ստորագրվել:





