Ռուսաստանում արձանագրվել է խոզի գրիպի վարակման առաջին դեպքը, ուրբաթ օրը հաղորդել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտում բարձրաստիճան աղբյուրը: Վերջինիս տվյալներով, 28-ամյա մի տղամարդ հիվանդանոց է դիմել շնչառական ուղիների սուր հիվանդության ախտորոշմամբ մայիսի 21-ին: Սակայն հետազոտության ընթացքում անալիզները նրա մոտ հայտնաբերել են A/H1N1 հարուցիչը (այսպես կոչված խոզի գրիպի):
Գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն հաստատել է, որ Ռուսաստանում արձանագրվել է A/H1N1 վտանգավոր գրիպով, որը հայտնի է նաեւ որպես խոզի գրիպ, վարակման առաջին դեպքը:
Օնիշենկոն հաղորդել է, որ նրան հոսպիտալացրեն ել 1-ին ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Մարդն իրեն լավ է զգում: Նա համապատասխան բուժում է ստանում, ջերմություն չունի: Վիճակը բավարար է, հայտարարել է Օնիշենկոն:





