Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ Երեւանում տեղի է ունեցել Գեւորգ Սարգսյանցի «Հայոց ցեղասպանություն. կազմակերպիչներն ու կատարողները» գրքի շնորհանդեսը:
Հեղինակի խոսքերով, գիրքը գրելու գաղափարը ծագել է Սողոմոն Թեյլերյանի «Թալիաթի գնդակահարումը» գրքի ուսումնասիրության ժամանակ, որը արեւելյան հայերեն առաջին անգամ թարգմանվել էր 1994 թվականին.«Թեյլերյանը եղել է այդ ժամանակաշրջանի իրադարձությունների ականատեսը, եւ բոլորից լավ կարող էր նկարագրել իրականությունն ու Թուրքիայի հայերի կենցաղը: Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը հարցականի տակ է դնում դրա իրականացման փաստը: Հարկ է ձգտել ոչ թե Ցեղասպանության, այլ կատարվածում Թուրքիայի մեղավորություն ճանաչման», – ընդգծել է Գեւորգ Սարգսյանցը:





