AM
23 Մայիս 2009 - 14:17 AMT

PR-ի հայ մասնագետները Գագիկ Բեգլարյանի թեկնածության առաջադրումը ՀՀԿ-ի կողմից ճիշտ քայլ են համարում

«Այս տարի ավագանիների խորհրդի եւ քաղաքապետի ընտրություններին նախապատրաստման ընթացքում որոշ կուսակցություններ ճիշտ PR արշավ են անցկացրել», – այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է PR-մենեջմենտի մասնագետ, «P-Art» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը, մասնավորապես, նկատի ունենալով Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի, «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների PR արշավը:

Կարեն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ն ճիշտ քայլ է արել` առաջադրելով Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը, քանի որ վերջինս ունի քաղաքական գործչի այն հատկանիշները, որոնք տվյալ պահին առավել անհրաժեշտ են ընտրողներին: