Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը Բոդրումում (Թուրքիան) Բաքու-Թբիլիսի- Կարս նոր երկաթուղու շինարարության հսկողության մասին առաջին նիստի շրջանակներում արձանագրություն են ստորագրել:
Արձանագրությունը ստորագրել են Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Բինալի Յիլդիրիմը, Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լաշա Ժվանիան: Նախագիծը թողարկվելու է 2011-ին: Նախագծի թողարկման առաջին փուլում նախատեսվում է փոխադրել մեկ միլիոն ուղեւորներ եւ 6.5 տ բեռ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդհանուր արժողությունը գերազանցում է 600 մլն դոլարը, հաղորդում է Cihan տեղեկատվական գործակալությունը:





