Ուկրաինայի հայերը Հայաստանի առաջին հանրապետության օրը կնշեն մեծ տոնական համերգով Օդեսսայի հայկական մշակութային կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, միջոցառումը տեղի կունենա մայիսի 28-ին: Համերգում հանդես կգան տեղի պարի ու երգի համույթները, ինչպես նաեւ հյուրեր այլ մարզերից:
Տոնակատարության կազմակերպիչն Օդեսսայի հայ համայնքն է: Համերգների կազմակերպումը Առաջին հանրապետության օրը Ուկրաինայի տարբեր մարզկենտրոններում ավանդական է դառնում եւ անցնում է մեծաթիվ հանդիսականի մասնակցությամբ:





