AM
26 Մայիս 2009 - 12:23 AMT

Թբիլիսիում 60-հազարանոց ցույց է սկսվել Սահակաշվիլիի հրաժարականի համար

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության կողմնակիցների ցույցը, ովքեր պահանջում են Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը: Ազգային ստադիոն, որտեղ հավաքվում են ընդդիմականները, ժամանել են մոտ 60 հազար մարդիկ, շատերը` երկրի տարբեր քաղաքներից եւ շրջաններից:

Մարդիկ մտադիր են երթով անցնել Թբիլիսիի կենտրոնական փողոցով, որպեսզի ցուցադրեն իրենց անհամաձայնությունը գործող ռեժիմի քաղաքականության հետ: Ինչպես սպասվում է, ակցիայի ընթացքում կընդունվի «Վրաստանի եւ ժողովրդի առջեւ պարտականությունների խարտիա», որում ծրագրվում է արձանագրել հիմնական սկզբունքներն ու նորմերը, որոնցով պետք է ապրի երկիրը` խոսքի եւ ԶԼՄ ազատություն, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատարան: Ակտիվիստներին սպիտակ թաշկինակներ են բաժանվում, որոնք նույն վայրկյանին կապվում են ընդդիմադիրների պարանոցներին եւ ձեռքերին:

Բողոքողների մի մասը գլխարկով կարմիր բաճկոններ է հագած, որոնց վրա գրված է Սահակաշվիլիին ուղղված դիմումը` «Ցտեսություն»: Իշխանությունները չեն խոչընդոտում ընդդիմադիրների ցույցերին, բայց եւ չեն պատրաստվում կատարել նրանց պահանջները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: