AM
26 Մայիս 2009 - 16:14 AMT

Պուտինն ու Սարգսյանը քննարկել են ֆինանսական ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հարցերը

Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Վլադիմիր Պուտինի եւ Տիգրան Սարգյսանի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք արդիական հարցեր, հաղորդել է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը: Բացի դրանից, Վլադիմիր Պուտինն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ֆինանսական ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հարցերը: