Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Չիտեչյանը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Ավետ Ադոնցը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:





