AM
27 Մայիս 2009 - 10:43 AMT

Հայ-թուրքական սահմանի անցակետերում ակտիվ աշխատանք չի նկատվում

Ըստ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, այսօրվա դրությամբ հայ-թուրքական սահմանի անցակետերում ակտիվ աշխատանք չի նկատվում: Այդ մասին մայիսի 27-ին Երեւանում «Սահմանպահի օրվան» նվիրված մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը: «Գյումրիից մինչեւ պետական սահման երկաթուղու վերակագնման աշխատանքներ են անցկացվել անցյալ տարի «Հարավկովկասյան երկաթուղիների» ջանքերով»,-ասել է նա:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանն, նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը երկու պետությունների ներքին գործն է: «Մենք, կանգնած լինելով սահմանում որպես սահմանապահ, կկատարենք ցանկացած խնդիր, որը կդրվի մեր առջեւ: Մենք պատրաստ ենք կատարել մեր խնդիրները նաեւ սահմանի բացման դեպքում»,-ասել է Ս.Բոնդարեւը: