AM
28 Մայիս 2009 - 10:25 AMT

Վիրավորանքներ հասցնելու համար Նիյազի Կապան դատապարտվել է 5 ամսվա բանտարկության

Մայիսի 27-ին թուրքական դատարանը Նիյազի Կապային ենթարկել է 5 ամսվա բանտարկության հասարակությանը վիրավորանք հասցնելու մեղադրանքով, այն բանից հետո, երբ նա իր խանութի ցուցանակի վրա գրել է, որ հայերն ու հրեաները չեն կարող օգտվել իր բիզնեսից: Դատարանի որոշումը հետեւել է Մարդու իրավունքների պաշտպանության ասոցացիայի բողոքին, որը ԵՄ հետ մեղադրել է Թուրքիային փոքրամասնությունների իրավունքների խտրականության մեջ, հաղորդում է Haaretz.com-ը:

Նիյազի Կատան, որը ղեկավարում է Անկարայից արեւմուտք ընկած Էսկիշեխիր քաղաքի մշակութային ասոցացիան, ցուցանակ է կախել ի նշան Իսրայելի Գազայում ընթացող գործողությունների դեմ բողոքի, որը բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայի մահմեդականների շարքում: Դավոսում Էրդողանի ելույթից հետո Կապան ցուցանակ է կախել իր խանութի մուտքի մոտ «Հրեաների, հայերի մուտքն արգելվում է, շներին կարելի է» գրությամբ: