Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս դրությունը ոչ մեկի օգտին չի: Այդ մասին Բիշկեկում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքով, այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզապես չի գործում: «Տարածաշրջանային հակամարտությունները բարդացնում են առանձին երկրների ժողովրդավարացման գործընթացները»,- ընդգծել է Գյուլը:





